Последние новости

Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել

Հայաստանն ու Ադրբեջանը առանց Ռուսաստանի միջնորդության որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Սյունիքի սահմանանշման աշխատանքների մասին:

«Բացի այն հայտարարություններից ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ- Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև շեշտեց, որ Սյունիքում սահմանները թե՛ հայկական ու թե՛ ադրբեջանական կողմից ներկա պահին հսկում են սահմանապահ զորքերը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ