ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է ռազմագերիների հարազատների ակցիան
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով այսօր դեսպանատան առջև տեղի ունեցած հերթական ցույցը:
«Մենք լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտը և անհանգստությունը, որոնց հարազատներն ու մտերիմները դեռ տուն չեն վերադարձել: Մենք գիտակցում ենք առկա իրավիճակի ամբողջ սրությունն ու զգայունությունը: Այն իսկապես մարդկային մեծ ողբերգություն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի տեսանելի արդյունքը փետրվարի 9-ին ևս 5 մարդու վերադարձն է Հայաստան:
«Այս առումով զարմանալի է, թե ինչու հենց այս իրադարձությունից հետո, որն արտացոլում է Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորախմբի ջանքերը, և դրանց արդյունքը, նմանատիպ հավաք է անցկացվում դեսպանատան առջև: Ակամա հարց է ծագում. որո՞նք են դիվանագիտական առաքելության առջև նմանատիպ գործողությունների կազմակերպիչների իրական նպատակները»,- նշվում է դեսպանատան մեկնաբանության մեջ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».