Последние новости

ՀՀ կառավարությունը 36 մլն դրամ կտրամադրի անտուն մնացած սյունեցիներին

ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին ՀՀ կառավարությունը 36 մլն դրամի աջակցություն կտրամադրի: Համապատասխան որոշումն ընդգրկված է ու կքննարկվի կառավարության վաղվա՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Ըստ նախագծի` պահանջվող 36 մլն-ը տնից զրկված սյունեցիներին կհատկացվի 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Աջակցությունից օգտվելու իրավունք ունեն բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները:

Նրանցից յուրաքանչյուրին (այդ թվում՝ երեխաներին) կտրամադրվի 300 000-ական դրամ միանվագ դրամական օգնություն, ամենամսյա դրամական վճար՝ 68 000 դրամ՝ 6 ամսվա համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ