ԻՐԱՆՈՒՄ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԵԾ ԿՅՈՒՐՈՍԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
Իրանի հարավում աշխատող միջազգային հնագիտական առաքելությունը հնագույն Պերսեպոլիս քաղաքի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերել է մոնումենտալ դարպասների մնացորդներ, որոնց մասին պատմվում է Մեծ Կյուրոս արքայի մասին լեգենդներում, հայտնում է RG-ն՝ հղում անելով Tehran Times-ին:
Վեհաշուք դարպասների բավականին լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են Պերսեպոլիսից մոտ երեք կիլոմետր հեռավորությամբ: Դրանք պեղել է համատեղ առաքելությունը, որում, իրանցի հնագետների հետ միասին, ներառված են հետազոտողներ Իտալիայից:
Գիտնականները հայտնագործության մասին հայտարարել են միայն հիմա, չնայած մոնումենտալ կառույցի առաջին հետքերը հայտնաբերվել են 10 տարի առաջ: Այնուամենայնիվ, պեղումներն ավարտվել են միայն տասներորդ դաշտային սեզոնի ընթացքում, ավելին՝ գիտնականներից ժամանակ է պահանջվել կառույցը նույնականացնելու համար:
Միայն այժմ հնագետները վստահորեն հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել հայտնի «Պարդիս Պարսե» դարպասը: Մեծ Կյուրոս արքայի մասին գրավոր աղբյուրներում նշվում է, որ այդ դարպասները նրա հրամանով կանգնեցվել են Պերսեպոլիսի մոտ՝ Թալեաջորի պալատում: Հետաքրքիր է, որ դրանց կառուցումն ավարտվել է արդեն նրա որդի Կամբիսեսի օրոք:
Ըստ էության այս «դարպասները» իրենցից ներկայացրել են ոչ մեծ պալատ։ Պեղումների ընթացքում հնագետներն ու մշակութային ժառանգության մասնագետները պարզել են, որ դրանց չափը 30x40 մետր է, իսկ բարձրությունը` մոտ 12 մ:
Նախագծի ղեկավար, իրանցի հնագետ Ալիրեզա Ասկարի-Չարուդիի խոսքով՝ այս շենքի կենտրոնում միջանցք է կառուցվել, որը իրենից ներկայացրել է 8x12 մետր չափի ուղղանկյուն սենյակ: Այն տարել է դեպի Աքեմենյանների կենտրոնական նստավայրը՝ հզոր տոհմ, որի կայսրության տիրակալը Մեծ Կյուրոսն է եղել:
Կենտրոնական սենյակում հայտնաբերվել են բաբելոնական և էլամական լեզուներով սեպագիր արձանագրություններ: Գիտնականները դարպասները թվագրել են հիմնվելով տեղեկատվության մի քանի աղբյուրների վրա: Այսպես, նրանք ուշադիր ուսումնասիրել են ճարտարապետությունը, շինանյութերը, պատերը զարդարելու մոտիվները և հին տեքստերը:
Բացի այդ, իրականացվել է նյութերի ռադիոածխածնային վերլուծություն: Այս ամենը միասին ցույց են տալիս, որ հայտնաբերված հուշարձանը կառուցվել է մ.թ.ա. 539 թվականից հետո` ի պատիվ Մեծ Կյուրոսի բանակի կողմից Բաբելոնի նվաճման:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.