«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ, «ՄԱՆԹՐԱԺԻ» ՄԵՋ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, համախոհները, որոնք արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպել էին վարչապետի հետ, «մանթրաժի» մեջ են «Իմ քայլի» որոշումից, որով հայտարարվեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Բացատրությունը, ըստ իշխանականների՝ չկա հանրային պահանջ։
Այդ գործիչների թվում են ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, Արամ Զավենի Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ հանդիպած մնացյալ մարդ-կուսակցությունների ներկայացուցիչները։
Այն պահին, երբ քաղաքական դաշտը գրեթե միաձայն մերժում էր Նիկոլ Փաշինյանին, նա փնտրում էր յուրայիններ և հանդիպում ոմանց հետ, ըստ լուրերի՝ խոստանալով իրեն այս պահին աջակցելու դիմաց նպաստել նրանց՝ խորհրդարան մտնելուն։
Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, հանրային ընդվզումը մեծ չէր, արմատական ընդդիմությունն էլ պառակտված էր, և Փաշինյանը որոշեց, որ իր իշխանությանն ուղղված վտանգներն անցյալում են, ուստի որոշեց հրաժարվել արտահերթ անելուց՝ մեղմ ասած, անհարմար վիճակում դնելով իր կողքը կանգնած անձանց։ Երեկ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն ի սկզբանե կողմ չի եղել արտահերթին, ով առաջ էր քաշել այդ օրակարգը, թող նա էլ «վատ զգա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).