Իրանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին
Իրանը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` այս հայտարարությունն արել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։
Նրա խոսքով՝ Թեհրանը տարաձայնությունների լուծման այլընտրանքային ճանապարհ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին:
«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է նշել իր համար, այն է` թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում» - ասել է գեներալը։
Նա հավելել է` պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանները՝ Իրանի ԶՈւ-ն ուշադիր հետևում է այդ սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացմանը։
Հեյդարին հավաստիացրել է, որ այժմ Իրանի հյուսիսային սահմաններին ոչինչ չի սպառնում, և ցանկացած պոտենցիալ ագրեսոր պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են դիմակայել բոլոր սպառնալիքներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.
-
2025-07-17 11:04
Тема предложений, полученных от стран-посредников в 2019 году — за год до войны, и ответа армянской стороны на эти предложения остается загадкой. Вчерашняя пресс-конференция также не стала исключением.
-
2025-07-17 10:22
Добиться освобождения пленных и восстановления прав карабахских армян можно только путем международного давления на Азербайджан. Об этом юрист, эксперт по международному праву, бывший замминистра юстиции Арам ОРБЕЛЯН заявил Sputnik Армения.