Սի Ցզինպին․ Չինաստանի ու ԱՄՆ-ի բախումը աղետ կլինի աշխարհի համար
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ երկու երկրների բախումը աղետի կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը Պեկինի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է: Այս մասին գրում է Ria-ն։
«Չին-ամերիկյան համագործակցությունը շատ առումներով ձեռնտու է ինչպես ԱՄՆ-ին և Չինաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը միանգամայն աղետ է երկու երկրների և ամբողջ աշխարհի համար», - ասել է Չինաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներին, կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա և ձգտեն խուսափել սխալ հաշվարկներից և դատողություններից:
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը Չինաստանին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու մեջ: Չինաստանն իր հերթին դժգոհ է Վաշինգտոնի միջամտությունից երկրի ներքին գործերին, մասնավորապես, Պեկինի ու Հոնկոնգի հարաբերություններին, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.