«Մեդիա պաշտպան»․ ԱԱԾ-ն քաղաքացիներին զրկում է տեղեկատվություն ստանալու իրավունքից
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հայտարարության համաձայն՝ լրատվամիջոցներն այսուհետ հատուկ թույլտվություն պետք է ունենան ՀՀ Սյունիքի մարզի սահմանային հատվածների վերաբերյալ հրապարակումներ անելու համար։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը այս որոշումը համարում է խոսքի ազատության դեմ ուղղված ամենապարզունակ քայլը։ ԱԱԾ սահմանապահ զորքերը, փաստորեն, կատարում են իշխանությունների կամքը։ Վերջիններս ցանկանում են սահմանափակել խոսքի ազատությունը, որպեսզի պարբերաբար զիջվող տարածքների մասին տեղեկատվությունը լայն տարածում չունենա։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է չխախտել օրենքը և քաղաքացիներին չզրկել տեղեկություն ստանալու՝ Սահմանադրությամբ սահմանված իրավունքից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.