Ռուս խաղաղապահները շարունակում են աշխատանքը Արցախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեռնային Ղարաբաղի քսանյոթ դիտակետում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են իրականացնում, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական: 2020թ. նոյեմբերի 14-ից ի վեր հայրենիք է վերադարձել 52415 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 22 պայթյունավտանգ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր ընդհանուր առմամբ մաքրվել է 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ, 1242 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24249 պայթուցիկ առարկա։
ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է, որ փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական հսկողությամբ իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Ռուս խաղաղապահները Բաքու են տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ մարդու, Երևան են վերադարձել հինգ գերիներ:
Ռուս խաղաղապահներն ապահովել են նաև Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների մուտքը հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».