Գերմանիան երկարացնում է խիստ արգելափակումը
Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել երկրում կարանտինը մինչև մարտի 7-ը երկարաձգելու մասին: Միևնույն ժամանակ, նախատեսվում է, մասնավորապես, վարսավիրանոցների բացումը մարտի 1-ից` հիգիենայի կանոնների պահպանմամբ: Դպրոցները բացելու որոշումը մնում է դաշնային նահանգներին: Գերմանիայում արգելափակման խիստ ռեժիմը գործում է դեկտեմբերի 16-ից: Այս մասին գրում է Euronews-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել է, կորոնավիրուսի մուտացիաների տարածման մասին։
«Գոյություն ունի անորոշություն կորոնավիրուսի նոր շտամների տարածման հետ։ Հին վարակը կվերնա, նրան կփոխարինեն նոր մուտացիաները։ Մենք պետք է ապրենք նոր վիրուսի հետ ու չենք կարող դեռևս կանխատեսել նրա ազդեցությունը, վարակակիրների թիվը կարող է կրկին աճել երկրաչափական առաջընթացով, ուստի անհրաժեշտ է հետևել և զգույշ լինել»,-ասել է Մերկելը։
Միևնույն ժամանակ, ԱՀԿ մասնագետները հրատարակել են առաջարկներ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ: Պատվաստանյութը կարող է տրվել «18 տարեկան և բարձր» անձանց։ Ինչ վերաբերում է 18 տարեկանից ցածր երեխաներին և դեռահասներին, ապա այս տարիքային խմբում դեռ բավարար տվյալներ չկան այն մասին, թե ինչպես է գործում պատվաստանյութը: Եզրակացության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի նոր տեսակների առնչությամբ նախնական վերլուծությունը ցույց է տվել այս պատվաստանյութի մի փոքր ցածր արդյունավետությունը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.