Ռեկտորի օգնական. Հայաստանում բուհերի ինքնավարությունը վտանգված է
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների ընդունումից հետո բուհերի կառավարման կոլեգիալ մարմինը և ռեկտորը նշանակվելու են իշխանությունների կողմից, ինչը վկայում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունը վտանգված է: Այս մասին փետրվարի 11-ին առցանց քննարկման ժամանակ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի օգնական Իզաբելլա Աբգարյանը` նշելով, որ նախկինում իշխանությունները խոսում էին բուհերի ինքնավարության ընդլայնման անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով` սա մեծ հետընթաց կլինի, քանի որ կոլեգիալ մարմինների անդամների մեծ մասը նշանակվելու է պետության կողմից, իսկ այդ մարդիկ իրենց զբաղվածության պատճառով հաճախ հետաքրքրված չեն լինում ռազմավարական խնդիրների լուծմամբ: «Փաստացի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի մարդկանցից, ովքեր քիչ կապ կունենան ուսումնական հաստատության հետ»,- ընդգծեց նա:
Աբգարյանը մտահոգություն հայտնեց նաև ուսման ընթացքում ռոտացիոն համակարգի վերացման մասին օրինագծի դրույթների կապակցությամբ, ինչն ուսանողներին զրկում է լրացուցիչ խթաններից և խախտում է արդարության սկզբունքը կրթաթոշակների մասով: «Անընդունելի եմ նաև համարում տարիքային ցենզի ներդրումը գիտական խորհրդի կազմի համար, քանի որ մարդու գիտելիքները չեն կարող որոշվել նրա կենսաբանական տարիքով»,- եզրափակեց ԵՊԲՀ ռեկտորի օգնականը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.