Բողոքի ակցիա Հայ-ռուսական համալսարանում՝ ի պաշտպանություն ռեկտորի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ բողոքի ակցիա են իրականացրել բուհի հիմնական մասնաշենքի մոտ։
Դասախոսներից մի քանիսը, ինչպես նաև ուսանողներ հանդես եկան ելույթով։
Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը նշեց, որ Հայ-ռւսական համալսարանը բարձր վարկանիշ ունի ի շնորհիվ ռեկտոր Դարբինյանի։ Պրոռեկտորի խոսքով՝ Դարբինյանն ապացուցել է, որ կառուցող, արարող ղեկավար է։
«Ինչպես դուք գիտեք ամեն անգամ մենք այս հրապարակում հավաքվում ենք, երբ հարցը վերաբերում է համալսարանական կյանքին, կարևոր իրադարձություններին, մեր երկրի կյանքին։ Այստեղ մենք հավաքվել ենք մեր խղճի ձայնով, մեր հոգու կանչով։ Հավաքվել ենք, որպեսզի մեր անհանգստությունն ու դժգոհությունն արտահայտենք այն բանի համար, ինչ ստեղծվել է համալսարանի ռեկտորի՝ Արմեն Դարբինյանի անձի շուրջ։ Դա հարց է, որը վերաբերում է համալսարանի ներկային ու ապագային։ Տարիներ շարունակ ղեկավարելով համալսարանը՝ Դարբինյանն ապացուցել է, որ նա կառուցող, արարող ղեկավար է։ Դրա վկայությունն է այս սպորտային պալատը՝ իր բոլոր հարմարություններով հագեցված, գիտատեխնիկական ուսումնասիրությունների նոր մասնաշենքը, որը կառուցվել է, ուսմունք դպրոցի շենքերը։ Մենք բոլոր մասնագիտություններում դարձել ենք առաջատարը։ Հայ-ռուսական համալսարանը, որը հանդիսանում է հայ և ռուս ժողովրդի բարեկամության առհավատչյան։ Այսօր այդպիսի մթոնոլորտի ձևավորումը անհարգալից է ոչ միայն ռեկտորի անձի նկատմամբ, այլ նաև անհարգալից է հեղինակավոր համալսարանի նկատմամբ։ Մենք կանգնելու ենք մեր ռեկտորի կողքին»,- իր ելույթում նշեց Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.