Последние новости

Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված՝ ծնողները փողոց են փակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության դիմաց հավաքվել են անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնցից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։

 

Ծնողները վրդովված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։

Հարազատներն այս պահին փակ են պահում Տիգրան Մեծի պողոտան։ Հարազատները պողոտան փակել են մեքենայով, որը մի պահ ոստիկաններն ավտոքարշակով փորձեցին հեռացնել ճանապարհից, սակայն չստացվեց, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ