Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղում հուշարձանը պղծելու մասին
Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որևէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով, Ասկերանի շրջանի Ավետարանոց հայկական գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը պղծելու մասին հայ լրագրողի հարցին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որևէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Ինչպես գիտեք, մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել վանդալիզմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները քանդելու փաստերի վրա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրամիության երկրներում: Մենք ուշադրություն ենք հրավիրել տեղեկատվական տարածքում այս զգայուն խնդիրները շահարկելու փորձի վրա:
Ես կուզեի ուղղակիորեն խոսել ձեր հարցի վերաբերյալ, մենք հենց որ ստացանք համապատասխան տեղեկատվություն (ի դեպ, մենք դա ստացել ենք նաև լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով), կապվեցինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, և նրանք հավաստիացրեցին, որ վանդալիզմի գործողություններ, Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշարձանների և գերեզմանների և Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացում ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, կատարվում է հետաքննություն՝ այդպիսի գործողությունները բացահայտելու համար, և նրանք, ովքեր վանդալիզմի գործողություններ են կատարում, պատասխանատվության են ենթարկվում, նման գործողությունները կտրականապես կասեցվում են և բացարձակապես չեն խրախուսվում։
Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այս հարցը ադրբեջանական կողմի փոխարեն, բայց հենց դուք այն ուղղեցիք, ես պատասխանեցի դրան՝ արդեն կապված լինելով Բաքվի իմ գործընկերների հետ: և ինձ թվում է, որ ընդհանրապես, եթե ընդհանուր առմամբ խոսենք, մենք Մոսկվայում, Բաքվում և Երևանում պետք է հիշենք մեկ բան, որ Հայրենական մեծ պատերազմը և դրանում տարած հաղթանակը մեր ժողովուրդների նվաճումն է: և մենք բոլորս միասին պետք է արձագանքենք այդ դեպքերի հերոսների կամ վանդալիզմի կամ հուշարձանների պղծման գործողություններին ոչ միայն առանձին դեպքերում, այլև միշտ: Տեսեք, թե որքան հաճախ եմ այս թեման բարձրաձայնում ճեպազրույցների ժամանակ՝ գրեթե ամեն անգամ, ամեն շաբաթ, մեկ Լեհաստանը, մեկ․․․ ցավոք, այլ երկրներ, հիմնականում Եվրամիության, տարբերվում են այս բացասական ձևով: Ես շատ կցանկանայի, սա իմ անկեղծ ցանկությունն է, և ոչ միայն որպես ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, այլ նաև պարզապես քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի մենք մենակ չլինենք և կեղծիքներին, և պղծման, և հուշարձանների վանդալիզմի դեմ պայքարելու փորձերում, որպեսզի մենք միասնական լինեինք: և ինձ թվում է, որ նման երևույթը, 21-րդ դարի սարսափելի երևույթը, պետք է դատապարտեն բոլոր պետությունները, որոնց ժողովուրդներն իրենց կյանքն են տվել, որպեսզի մենք ապագա ունենանք: Ուստի եկեք բոլորս միասին աշխատենք այս ուղղությամբ: Բայց իրականում մեր փոխգործակցությունը շատ լավ է»,- նշել է Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.