Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է Արցախի գխավոր դատախազի պաշտոնում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր կայացած հերթական նիստում Արցախի նախագահի կողմից ներկայացված ԱՀ գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է այս պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ կայքը։
Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների մասին՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Ներսիսյանն ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ՝ ապահովելով արդարության և արդարադատության շոշափելիությունը: Անդրադառնալով Ազգային ժողովում խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է. «Խմբակցություններում հնչած առաջարկությունները, մտահոգությունները և խնդիրները ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանը»:
Տեղի է ունեցել նորընտիր գլխավոր դատախազի երդման արարողությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.