Последние новости

Վլադիկավկազում ուժգին պայթյուն է որոտացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պայթյունից հետո շինությունն ամբողջությամբ ավերվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

 

 

Վլադիկավկազում, Գագկաևի փողոցում գտնվող սուպերմարկետում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տվյալներ կան, որ պայթել է այն տարածքը, որտեղ տեղակայված են եղել «Մագնիտ» սուպերմարկետը և «Մագնիտ կոսմետիկ» կենցաղային քիմիայի խանութը:

Շինությունն ամբողջությամբ ավերվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ