Последние новости

Որևէ աճյուն չեն հայտնաբերել. որոնողական աշխատանքները կշարունակվեն հարավային շրջաններում

Փետրվարի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատները որևէ աճյուն չեն հայտնաբերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Իշխանաձորի և Լաչինի տարածքում»,–ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1371 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ