Քաղաքապետ․ Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է
Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասաց Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։
Արձանի ապամոնտաժման լուրը հերքել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը. նա քիչ առաջ Facebook-ում հրապարակել է Մարտունիում կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը ներկա պահին և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։
Նշենք, որ մինչ այդ սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում էր «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկար, որն, ըստ ամենայնի, նկարահանվել էր արձանի տեղադրման պահին, որտեղ կառուցված էր միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը դեռ տեղադրված չէր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.