ՄԻՊ աշխատակազմը այցելել է Շոշ համայնք
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով:
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին:
Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ:
Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Հանրային մտահոգություններ էին բարձրացվել երեխաների՝ դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված, քանի որ այն գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը:
ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է ԱՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.