Իշխան Սաղաթելյան․ Ժողովուրդն իրավունք ունի ապստամբել այս չարիքի կառավարության դեմ
«Հայրենիքի փրկության շարժման» ներսում որևէ տարաձայնություն չկա. Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, և քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իր հեռացման հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հաժամողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որևէ մեկը թող չկասկածի: Մենք պետք է իրենց քշենք և վերջ»,-ասաց նա:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու և ինքը միշտ կաջակցի ապստամբությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Կիսում եմ այդ տեսակետ: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ակցիաները լինելու են անհնազանդության, բողոքի հետևողական քայլերի ձևով:
«Քանի այս մարդը գտնվում է ՀՀ վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»,- ասաց նա և նշեց, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա:
Նա հարց բարձրացրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության արդյունքում վերարտադրվելը մեծ խնդիր է լինելու իրենց համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.