Последние новости

Երևանում կվերականգնվի պղծված հուշարձանի նախնական տեսքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոստանում է վերականգնել Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի նախնական տեսքը։

Նախարարությունը հայտարարություն է տարծել, որում նշում է, որ դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: «Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ։

ԿԳՄՍ նախարարությունը նաև կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ այս միջադեպի հետ ապված ցանկացած անհարկի շահարկումներից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ