Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 13-ին նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.