Последние новости

Ծառուկյանն ասել է`ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց դաշինքի։ Տեղեկությունը հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «Հրապարակի» հետ հարցազրույցում։

««Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ առանց դաշինքի, առանց որևէ մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, այլ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ միայնակ ենք մասնակցելու»,- ասել է նա։

Նրա խոսքով` արտահերթի թեման փակված չէ։

Անդրադառնալով Փաշինյանի հետ համագործակցության կամ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցին` ԲՀԿ առաջնորդը նախ նշել է, որ նման լուրերի չի տիրապետում, իսկ առաջարկ ստանալու դեպքում համագործակցությունը բացառել է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ