Արման Թաթոյան․ Պատերազմի ժամանակ վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց
Արցախյան պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով 30 հազար դպրոցական ու մանկապարտեզի տարիքի երեխաներ զրկվել են նաև կրթություն ստանալու իրավունքից։ Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:
«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում»,- նշված է պաշտպանի գրառման մեջ:
Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանդամություն ձեռք բերել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշվում է, որ տվյալներն առանձնացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.