ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՐՏԵԶԻՆ
Պետական դումայի պատգամավորները մեկնաբանել են թուրքական հեռուստաալիքի եթերում հայտնված Թուրքիայի քարտեզը, որում ներառված էին ռուսական տարածքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այսպես, Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը համարում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին: Ընդ որում՝ նա կասկած է հայտնել, որ Անկարան կփորձի միացնել Ռուսաստանի տարածքներն ուժային ճանապարհով:
Պատգամավորը նաև կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունն ու հիշեցրել է, որ պետք չէ հավակնել ուրիշների տարածքներին:
«Եթե նրանք ցանկանում են սեփական մաշկի վրա ստուգել ռուսական կամքի և մեր զենքի ուժը, թող փորձեն»,-հավելել է Կրասով:
Պետդումայի մյուս պատգամավոր Պավել Շպերովը հավաստիացրել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել երեք դար վաղեմություն ունեցող ազդեցությունն ու չի թաքցնում հավակնությունները Ղրիմի նկատմամբ:
«Սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ կերպով լուրջ քննարկման տեսք ստանալ»,-հավելել է խորհրդարանականը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 11:08
Домашние растения сейчас на пике популярности. Стоит зайти в соцсети – и буквально у всех они ветвятся и цветут в каждой комнате, а с полок выглядывают суккуленты. Что же такого хорошего в домашнем саду, зачем он вообще нужен?
-
2025-07-08 10:40
Политолог и эксперт по постсоветскому пространству Аслан Рубаев в интервью Alpha News прокомментировал текущую ситуацию в Армении и возможные геополитические последствия.
-
2025-07-08 10:32
На самом деле, всё ясно с главой партии «Гражданский договор», который занимает пост премьер-министра Республики Армения. Ради удержания своей власти он выходит за пределы своих полномочий, незаконно вмешивается или узурпирует исключительные полномочия правоохранительных органов. Иными словами, эти полномочия принадлежат исключительно этим органам, и премьер-министру запрещено делать то, что он делает.
-
2025-07-08 10:27
Следственный комитет Армении проводит неотложные следственные действия в компании "Электрические сети Армении". Об этом сообщили в пресс-службе ведомства.