Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Ղարաբաղի Մարտունու շրջանի տարածքի ականազերծման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառել են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթուցիկ նյութերի հետ աշխատելիս և ականազերծում կատարել` անկախ եղանակային պայմաններից։
Ըստ հաղորդագրության` ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են նաև կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 1358,3 հա տարածք, այդ թվում` ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 բնակելի շինություն, սոցիալական նշանակություն ունեցող 29 օբյեկտ։ Հայտնաբերվել է շուրջ 24 300 չպայթած զինամթերք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.