Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ 30 ՏՈԿՈՍԻ
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը 2020 թվականը ներկայացրեց որպես ծաղկման տարի՝ չնայած երկրում աղքատության ցուցանիշները մոտեցել են 30 տոկոսի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա պարզաբանեց, որ եթե 2018 թվականին աղքատության մակարդակը կազմի 23,5 տոկոս, ապա 2019-ին այդ ցուցանիշը կաճի մինչև 26,5 տոկոս:
Նրա խոսքով՝ այն ծրագրով, որով այսօրվա իշխանությունն իշխանության է եկել, խոսվում էր այն մասին, թե իրենք երջանկություն կբերեն, շատ ներդրումներ կլինեն, տնտեսությունն ուղղված կլինի արտահանմանը, իսկ նպաստների փոխարեն մարդիկ կսկսեն աշխատավարձ ստանալ:
«Սակայն իրականությունն ավելի վատ է: 2017-2019 թվականներին արտահանման տեմպերը նվազել է 2,5 անգամ, սկսվել է ներդրումների չդադարող արտահոսք, 2019-ին կապիտալ ծախսերը նվազել են 60 տոկոսով, ՀՆԱ ցուցանիշները կրճատվել են, պետական պարտքը դրամային արտահայտմամբ աճել է 20 տոկոսով, դոլարային արտահայտմամբ՝ 16 տոկով: Ներկայիս իշխանության օրոք պետական պարտքն աճել է 1,9 մլր դոլարով, և եթե նրանք չհեռանան, ՀՆԱ ցուցանիշները կհավասարվեն պարտքի ցուցանիշներին: Բացի այդ, խորանում է պարենային անվտանգության խնդիրը: Եկամուտի կրճատման ֆոնին կաճեն գները, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են ավելի քան 10 տոկոսով: Ամեն ինչ տանում է նրան, որ կլինեն ժողովրդագրական խնդիրներ: Լուրջ միգրացիոն արտահոսքի համար միակ իրական զսպող մեխանիզմը անկումներն ու սահմանափակումներն են»,-նշեց փորձագետը:
Ավետիսյանը նկատեց, որ պետության համար այս իշխանության անգործությունն ավելի շահավետ է, քան ինչ-որ քայլեր: Այս մասին վկայում են 1 մլրդ դոլարի չափով ներդրումների և ադրբեջանական ու թուրքական տնտեսության հետ ինտեգրման մասին էկոնոմիկայի նոր նախարարի հայտարարությունները:
Անդրադառնալով ԿԲ գործունեությանը՝ տնտեսագետը պարզաբանեց, որ առանց ներդրումների արժութային շուկայում օպերացիաները ոչինչ չեն լուծի, դա ընդամենը մեր ռեզերվների փոշիացումն է, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաև բիզնեսի համար վարկերի բարձրացման:
Իսկ ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նրա խոսքով՝ դրանք պետք է վերադարձվել բյուջե:
Նրա գնահատմամբ՝ պետական պարտքը կարող է մոտենալ 10 մլրդ դոլարի, դրամի դևալվացիան կշարունակվի, ծայրաստիճան աղքատությունը կխորանա: Այդ ամենը կհանգեցնի հումանիտար աղետի, եթե իշխանափոխություն տեղի չունենա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.