Սեյսմոլոգ․ Շատ հավանական է, որ կլինեն հետցնցումներ․ բայց պարզ չէ, թե ինչ ուժգնությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղական ժամանակով ժամը 15:29-ին Հայաստանում` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրաշարժից հետո հետցնցումները չեն բացառում։
«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, տվյալները մշակվում են։ Շորժայում եղավ 4,7 մագնիտուտ, որին հետևեցին բազմաթիվ հետցնցումներ։ Թեև այնտեղ գնալով թուլացան հետցնցումները։ Երևանի մոտակայքում (դեպի Մասիս) էլ գրանցվեց 4,7 մագնիտուտ։ Շատ հավանական է, որ կլինեն հետցնցումներ։ Հույս ունենք, որ այստեղ էլ նույն պատկերը կլինի և եթե լինեն ցնցումներ, ապա գնալով կթուլանան»,- ասաց սեյսմոլոգը։
Հրաչյա Պետրոսյանի փոխանցմամբ՝ ավերվածությունների մասին դեռևս տվյալներ չկան։
Հարցին, թե երկրաշարժից հետո մարդիկ ինչ պետք է անեն, որոնք բնակարաններից դուրս են եկել և սպասում են հետցնցմանը, սեյսմոլոգը պատասխանեց.
«Մարդը, եթե իրեն հանգիստ է զգում բակում նստած, թող նստի։ Մենք չենք կարող ասել, որ այս պահից հետո բարձրացեք վերև, ոչինչ չի լինի։ Ամեն դեպքում դեռ տվյալները մշակվում են, հետցնցումների մասին ոչինչ ասել չենք կարող»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».