Последние новости

Երևանի քաղաքապետը ներկայացրել է իրավիճակը երկրաշարժից հետո

Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանում այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել։

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ