ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է
Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը։
«Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ»,- հաղորդում է ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Մինչև այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.
-
2024-11-25 19:41
После долгого перерыва ансамбль «Voices of Artsakh» представил цикл новых песен.
-
2024-11-25 19:39
Генпрокуратура Азербайджана возбудила уголовное дело в отношении военного эксперта Адалята Вердиева за съемку позиций на границе с Арменией.
-
2024-11-25 19:38
Депутат парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Овик Агазарян заявил Sputnik Армения, что ему нужно дополнительное время, чтобы решить вопрос со своим мандатом.