ԱՀԿ-ում մանրամասն նկարագրել են, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ
ԱՀԿ-ի գլխավորությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ, կենդանիների հիվանդության հարցերով մասնագետ Փիթեր Դասզակը պատմել է The New York Times-ին, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ: Այդ տարբերակը դեռևս պաշտոնական չէ, աշխատանքային է, և ԱՀԿ-ում սպասում են դրա հաստատմանը փաստերի հիման վրա, որոնք պետք է ներկայացնի չինական կողմը:
Դասզակը նշել է, որ մասնագետները բռնել են Ուհանում մեծաքանակ կենդանիներ հետազոտելու համար, որոնցից էին չղջիկները, շները, կատուները, կրծողներն ու ֆաունայի այլ ներկայացուցիչները: Ուհանի շուկայում եղել է 10 վրան, որոնցում վաճառվել են վայրի կենդանիներ: Ամենայն հավանականությամբ վարակվել են ընտանի կենդանիները, կորոնավիրուսը փոխվել է, և արդյունքում վարակվել է նաև մարդը:
Վիրուսաբանն ընդգծում է այն պահի կարևորությունը, որ Չինաստանում կան խառը կենդանատեսակներ, որոնք համատեղում են ընտանի և վայրի կարգավիճակը: Դա կարող է լինել բոլոր հարցերի պատասխանը:
Մասնագետն ընդգծել է, որ այժմ պետք է անցկացնել մի շարք աշխատանքներ, և ուսումնասիրել սառցախցիկներից կենդանիների մարմինները: Անհրաժեշտ է հարցնել մատակարարներին և ֆերմերներին, որոնցից վերցրել են ապրանքը: Ինչ վերաբերում է կենդանի նմուշառումներին, ապա բոլոր կենդանիների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական էր, հաղորդում է ՄԿ-ն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.