Последние новости

Չեխիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն

Չեխիայի իշխանությունը հայտարարել է բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով 14 օր տևողությամբ արտակարգ դրության ռեժիմի մասին՝ մինչև փետրվարի 28-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հինգշաբթի Չեխիայի խորհրդարանը մերժել է կառավարության խնդրանքն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, որը գործում էր 2020 թվականի հոկտեմբերի 5-ից: Այդ կապակցությամբ կառավարությունն օգտվել է երկրի օրենսդրությամբ նախատեսված հնարավորությամբ կրկին արտակարգ դրություն հայտարարելու մասին, քանի որ երկրի շրջանների ղեկավարությունն ահազանգում է կորոնավիրուսի դեպքերի աճի մասին:

Միևնույն ժամանակ սենատի ղեկավար Միլոշ Վիստրչիլը և սահմանադրական իրավունքի մի քանի մասնագետներ վիճարկում են երկրի շրջանների ղեկավարների և կառավարության այդ գործողությունները, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ