Այսօրվանից վերսկսվում է ՌԴ-ի հետ Հայաստանի կանոնավոր ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը փետրվարի 15–ից վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ ՌԴ կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է 2021թ.–ի փետրվարի 3–ին։ Օդանավերը Մոսկվայից Երևան թռչելու են շաբաթական չորս անգամ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»–ն։
Ռուսաստանցիների մուտքը Հայաստան թույլատրվում է և′ գործնական, և′ անձնական, և′ տուրիստական նպատակներով։ Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, որն արվել է սահմանը հատելիս առնվազն 72 ժամ առաջ։ Թեստի բացասական արդյունքով տեղեկանքը կարող է ներկայացվել ռուսերեն, անգլերեն կամ հայերեն։
Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ.–ի մարտին դադարեցրել էր կանոնավոր ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ավիահաղորդակցությունը սկսվեց աստիճանաբար վերականգնվել 2020թ.–ի ամռանը։
Այս պահին Ռուսաստանը վերսկսել է ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցությունը 25 երկրների հետ, որոնց թվում են Թուրքիան, Տանզանիան, Շվեյցարիան, ԱՄԷ–ն, Մալդիվները, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղըզստան, Բելառուսը, Հարավային Կորեան, Սերբիան, Կուբան, Ճապոնիան, Եթովպիան, Սեյշելներն ու Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Հնդկաստանը, Ֆինլանդիան, Քաթարը, Հունաստանը, Սինգապուրը, Ադրբեջանը, Հայաստանը։
Ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ դադարեցվել է 2020թ.–ի դեկտեմբերի 22–ից, այդ ռեժիմը մի քանի անգամ երկարաձգվել է։ Այս պահին այն գործում է մինչև 2021թ.–ի փետրվարի 16–ը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.