Պատերազմի մասնակիցների բողոքի ակցիան ՊՆ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարզերից եկած զինառայողները, որոնք մասնակցել են պատերազմին, բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց. նրանք պահանջում են իրենց զինգրքույկները, որոնց մեջ գրված կլինի, որ մասնակցել են պատերազմին:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ով ներկայացավ Հովհաննես, պատմեց հետևյալը. «Եկել ենք Կոտայքի մարզի Չարենցավան համայնքից, զինգրքույկների հարցով, որպեսզի մեր անունը գրանցվի որպես պատերազմի մասնակից: Հոկտեմբերի 2-ին ջոկով զորակոչվել ենք բանակ, մեզ ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս:Հայկազովի զորամասը պայթեցրած էր, ճշտեցին, ասեցին մեզ տանեն Խոջալու: Այնտեղ մեզ ասացին՝ ով է ձեզ ուղարկել այստեղ, մեզ զորք պետք չի: Խոջալուից ուղարկեցին Ասկերան, հետո նորից Հայկազով: Հետո նորից հետ ուղարկեցին Խոջալու, մի քանի ժամ այնտեղ մնացինք, ստանալով համազգեստ, ուղարկեցին Բալուջա: Այնտեղ անմարդկային պայմաններ էր, քնել ենք հատակին: 2 օր այդտեղ մնալուց հետո մեզ տեղափոխեցին Աստղաձորի դպրոց, քանի որ Բալուջայում ռմբակոծություններ էին, զորամասը տարհանում էին: Մի գիշեր մնացինք Աստղաձորի դպրոցում, առավոտյան մեզ տարան Մարտունի-3, 3-րդ գիծ:
14-15 հոգանոց բլինդաժում ասեցին՝ քնեք 40 հոգով: Մեր ջոկը ցրվեց: Մի քանի օր երկրորդ գծում մնալուց հետո ասացին, որ առաջնագիծ ջոկ պետք է գնա դիրք պահելու:
Մեր ջոկը այդտեղ կազմավորվեց, եղել ենք Մարտունի 3-ի 142 դիրքում: 20 օր պոստում մնալուց հետո եկան մեզ փոխեցին, որ գնանք հանգստանանք երկրորդ գծում, որտեղ ավելի շատ վտանգ կա, խմբակոծում են: Դիմեցինք գումարտակի հրամանատարին, որ մեզ 7 օրով արձակուրդ տա, հանգստանանք, վերադառնանք: Այնպիսի անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝ գնացեք, ձեզնից լավերը կգան, դուք արժանի չեք այստեղ:
Մենք մնացինք էլի մի քանի օր, նորից տեղափոխեցին առաջին գիծ: Հակառակորդից հեռավորությունը եղել է 25 մետր: Կռվով-դավով բերել են մեզ գնդացիր և նռնականետ: Մինչև նոյեմբերի 10-ը մնացել ենք առաջին դիրքում:
Զինադադարից հետո ամսի 12-ին զանգեցինք կոմբատին, ասացինք՝ ուզում ենք գնալ: Ասաց՝ սպասեք, տղերք ջան, ձեզ էստեղ ոչ ոք չի պահում, երբ ուզեք, կարող եք գնալ»:
Հովհաննեսի խոսքով, նոյեմբերի 12-ին երեք հոգով զենքերը օրենքով հանձնել են ու վերադարձել. «Նոյեմբերի 18-ին մնացած կազմն է եկել: Նոյեմբերի 13-ին ներկայացել ենք զինկոմիսարիատ, ասել են՝ սպասեք, զինգրքույկ չունենք: Մինչև այսօր չեն տվել: Դիմել ենք նախարարություն, այլ կառույցներ, ասել են՝ սպասեք: Զանգում ենք Մարտունի-3, ասում են՝ ձեր անունն այստեղ չկա: Բալուջայում չկա, Խոջալուում չկա: Հիմա մեր հարցն այն է, թե ինչու մեր անունը չկա, որտեղ են մեր զինգրքույկները»:
Դրանից քիչ անց ակցիայի մասնակիցներից Վահրամ Խաչատրյանն ասաց, որ ՊՆ-ից պատասխանել են, որ եթե իրենց տեղի զինկոմիսարիատը չի կարողանում պատասխանել հարցերին, պետք է դիմել կենտրոնական զինկոմիսարիատ: Զինծառայողները ուղևորվեցին այնտեղ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.