Последние новости

Ծիրանենին ծաղկել է․ Սուրենյանը նման դեպք չի հիշում

Սյունիք, Նռնաձոր գյուղում ծիրանենին ծաղկել է։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նաև Սյունքից ստացված լուսանկար է հրապարակել` միաժամանակ իր զարմանքը հայտնելով բնության վաղաժամ զարթոնքի առիթով։

«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր»,– նշում է Սուրենյանը։

Facebook-ի օգտատերերից մեկը, սակայն Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալին ուղղել է` հիշեցնելով. «Գագիկ ջան 1981թ–ին փետրվարի սկզբին է ծաղկել»։

Մեկ ուրիշ օգտատեր էլ հիշեցրել է, որ 2019թ–ի փետրվարին Մեղրիում նույնպես ծիրանենին արդեն ծաղկել էր։

Այդուհանդերձ, Սուրենյանի հրապարակումը մեկնաբանողներն ավելի շատ իրենց անհանգստութունն են հայտնում` նշելով, որ վաղաժամ ծաղկումը վտանգավոր է բերքի համար։

«Հեսա ձյունը կգա, նորից մինուս կանի և խեղճ գյուղացիները նորից կտուժեն»,– գրում է օգտագտերերից մեկը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ