Последние новости

Լավրով. Եվրամիության իրական նվաստացումը տեղի է ունեցել 2014 թվականին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայտարարությունները ԵՄ-ից այն մասին, թե եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Ռուսաստանի Դաշնություն նվաստացմամբ է ավարտվել, հիշեցրեց, որ Եվրամիության իրական նվաստացումը տեղի է ունեցել 2014 թվականին` Ուկրաինայում ճգնաժամի պայմաններում ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդպիսի շրջադարձային պահ, երբ Ուկրաինայում պետական հեղաշրջում տեղի ունեցավ և Եվրամիությունը ցույց տվեց իր, մեծ հաշվով, անօգնականությունն այն համաձայնագրի նկատմամբ, որը ձեռք էր բերվել հենց պետական հեղաշրջման նախօրեին ընդդիմության և իշխանությունների միջև և որի տակ իրենց ստորագրություններն էին դրել Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը»,- ասաց Լավրովը մամուլի ասուլիսին:

«Ընդդիմությունը թքեց այս ստորագրությունների և Եվրամիության կարծիքի վրա, որը կայանում էր այդ համաձայնագրի կատարման անհրաժեշտության մեջ: Եվ ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Եվրամիության իրական նվաստացումը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: «Պետք չէ Եվրամիությունը շփոթել Եվրոպայի հետ: Մենք Եվրոպայից ոչ մի տեղ չենք թողնում: Եվրոպայում մենք շատ ընկերներ ունենք, շատ համախոհներ: Մենք կշարունակենք փոխշահավետ հարաբերություններ զարգացնել նրանց հետ»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանը ոչ մի խնդիր չունի առանձին եվրոպական երկրների մեծ մասի հետ հարաբերություններում: Նա նշեց, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերություններից քիչ բան է մնացել, սակայն ռուսական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը: «Երկար տարիներ Ռուսաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և նրա նախորդ Ֆեդերիկա Մոգերինիի շփումները հիմնականում նվիրված չեն Եվրամիության հետ բոլոր հարաբերությունների ամփոփխմանը, քանի որ հարաբերություններ գրեթե չեն մնացել, այլ իրավիճակային խոսակցությունների Սիրիայի շուրջ, իրանական միջուկային ծրագրի»,- ասել է Լավրովը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոյի հետ բանակցություններից հետո:

«Պատրաստ ենք դիտարկել ցանկացած հարց, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել: Սակայն, ամեն դեպքում, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները պարտադիր չէ, որ հարաբերություններ նշանակեն»,- նշել է Լավրովը` շեշտելով, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել տարբեր խնդիրներ Եվրամիության հետ այն դեպքերում, երբ «դա նույնպես բխում է Ռուսաստանի շահերից»:

Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դրա կողմից պատժամիջոցներ լինեն, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ