Արա Ղազարյան․ Սա քողարկված քրեական հետապնդման փորձ է
Նման կարգավորումները, այդ թվում նաև անանուն աղբյուրների վերաբերյալ, անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակարգում»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Արա Ղազարյանը, տեղեկացնում է Aravot.am-ը:
Ըստ նրա՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը, քողարկված քրեական հետապնդման փորձ է: Իրավաբանը շարունակեց. «Լավ չհասկանալով լրագրողների առանձնահատուկ դերը հասարակության մեջ՝ փորձում են կարճ ճանապարհով հարցը լուծել, որի արդյունքում նվազելու է տեղեկատվական հոսքը։ Իրականում սա իր բովանդակությամբ քրեական բնույթի պատիժ է, այլ ոչ թե քաղաքացիական իրավունքի խախտման համար առաջարկվող փոխհատուցում»:
Արա Ղազարյանը փաստեց՝ քրեական օրենսգրքով ամենաբարձր տուգանքը հասնում է 800 հազար դրամ, իսկ այստեղ միանգամից հինգ, տասը միլիոնի հնարավորություն: Իրավաբանը նկատեց. «Կգտնվեն քաղաքացիներ, որ կասեն՝ ավելի լավ է գնամ մեկ- երկու տարի կալանքի տակ անցկացնեմ, քան այդ գումարը վճարեմ: Ուղղակի խելահեղություն է նման փոխհատուցման ահռելի բարձր չափեր սահմանելը: Միջազգային իրավունքի համաձայն՝ նման փոխհատուցման չափերը քողարկված քրեական բնույթի պատիժներ են, իսկ դա անմիջապես դարձնում է անիրավաչափ նման կարգավորումը: Բազմիցս գործադիրին ասվել է, քաղաքական առաջնորդները թերագնահատում են խոսքի ազատությունը, և ասվել է, որ ՀՀ-ում բավականին կայուն հաստատված լավ պրակտիկա է սահմանվել, հատկապես լրագրողների և լրատվամիջոցների դեմ բերվող գործերով, որ եթե ինչ-որ բան ուզում եք փոխել, աշխատեք այդ կարգավորումն ինքնակարգավորման տիրույթում անել և մտնել երկխոսության մեջ ինքնակարգավորման մարմինների հետ, այլ ոչ թե օրենքով սահմանել բացարձակ արգելքներ»:
Արա Ղազարյանը վրդովված է՝ հերթական անգամ իշխանությունները թերագնահատում են մասնագիտական կարծիքները: Ըստ նրա՝ այս կարգավորումները հանգեցնելու են ինֆորմացիոն հոսքի նվազման, մինչդեռ միջազգային իրավունքում անցնում է այն գաղափարը, որ ցանկացած կարգավորում, եթե վնասելու է ինֆորմացիոն ազատ հոսքին, դա պետք չէ. նույնիսկ ատելության խոսքի կարգավորումը. «Այդ ամենակարևոր սկզբունքը գործադիրն ու օրենսդիրը չեն ուզում ընդունել, և կարգավորում են ուզում մտցնել: Եթե դա չգործի էլ, կաշկանդելու է շատ լրագրողների հրապարակել ինֆորմացիա, որը թեկուզ կարող է անբարյացակամ ընդունվել, բայց տեղեկություն է պարունակում: Իսկ եթե տեղեկություն է պարունակում, ապա այն պիտի հասնի հասարակությանը, և լրագրողը վստահ պիտի լինի, որ ինքը չի պատժվի այդ տեղեկությունը տարածելու համար: Օրինակ՝ տեղեկությունը՝ Շուշին արդեն չորս օր է մեզ հետ չէ, տելեգրամով էին ստանում, որը չկարգավորվող հարթակ է, որտեղից նաև ատելության խոսք է հորդում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.