ՊՆ․ Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն կրակոցներ
Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով», – հայտնում են ԱԱԾ–ից:
Նշենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմա Թաթոյան հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ։ ՄԻՊ–ը նաև կադրեր են հրապարակել դեպքի վայրից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 12:34
Национальная галерея Армении 15 апреля возобновляет полномасштабную экспозицию после четырехлетней реконструкции.
-
2025-04-12 12:32
Председатель ПАСЕ Теодорос Русопулос внесен в черный список Азербайджана, об этом заявил МИД Азербайджана.
-
2025-04-12 12:29
Армянское патриаршество Иерусалима решительно осудило Ватикан за проведение конференции в Папском Григорианском университете под названием "Христианство в Азербайджане: история и современность".
-
2025-04-12 11:54
Министры обороны Турции и Азербайджана провели встречу. Об этом сообщает Минобороны Турции. Новости Армении – NEWS.am