Последние новости

Այվազյանն ու Լավրովը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային կարճատև այցով կմեկնի Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Այվազյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնեն ՌԴ մայրաքաղաքում։

Նշվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ