«Հրապարակ»․ ԳՈՐԻՍ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՏՎԱԾՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, և դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։
3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ՝ իր տարածքում, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հատկապես Վաղարշակ Հարությունյանն է հակառակորդի բոլոր պահանջները կատարելու ջատագովը և ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք՝ որոշողը դուք եք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.
-
2025-07-07 18:42
Архиепископ Микаэл Аджапахян через свою команду адвокатов ответил на утренний пост Пашиняна.