Փաստաբանները անվճար կօժանդակեն ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց
Հետպատերազմյան ժամանակահատվածում առնչվելով մեր հայրենակիցների խնդիրներին, հասկացանք, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում, կամ լուծվում են դանդաղ, կամ լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, դրանք պետք է համախմբել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Պաստաբանների պալատը կազմեցել է ուղեցույց, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ»:
«Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի անդամների վերաբերյալ հարցեր: Օրինակ, ով իրավունք ունի ստանալ հատուցում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից և ինչպես: Առանձին բաժիններ կան վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված զինծառայողների կամ պատանդառված քաղաքացիական անձանց ընտանիքի անդամների մասին, անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների մասին, վնասվածք ստացած անձանց մասին, տեղահանված անձանց մասին, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց մասինՍյունիքի մարզում հրետակոծության արդյունքում գույքային վնաս կրած անձանց մասին և մարտական գործողությունների մասնակիցների մասին»,-ասաց նա:
Իր հեևրթին ՓՊ նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը առավել մանրամասն ներկայացրեց, թե ինչ հարցեր են բարձրացված ուղեցույցում, որտեղ տրված են նաև դրանց պատասխանները:
Արա Զոհրաբյանը նշեց, որ կամավոր փաստաբանների խումբ են ձևավորել, որոնք անվճար կօժանդակեն վերը նշված անձանց:
Նա ներկայացրեց այս ընթացքում իրենց կողմից արձանագրված խնդիրները. «Անհայտ բացակայող ճանաչելու դատական գործընթացի բարդություններ: Նախքան պատերազմը անձին անհայտ բացակայող ճանաչելու համար պետք էր առնվազն 1 տարի նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենար: Օրենսգիրքը փոփոխության ենթարկվեց և 1 տարին դարձավ 3 ամիս: Բայց խնդիրն այն է, որ սահմանված չեն ժամկետները, թե որքան ժամանակում դատարանը պետք է վճիռ կայացնի անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ: Մենք առաջարկում ենք նաժ օրենսդրորեն ողջամիտ ժամկետ սահմանել, երկրորդ, պետական մարմնին թույլ տալ նման դեպքում ինքը դիմի դատարան՝ որ ենթադրենք այսինչ խումբ անձանց ճանաչել անհայտ բացակայող:
Հաջորդը անհայտ բացակայող ճանաչելու համար անձը դատարան դիմելիս պետական տուրք պետք է վճարի: Մենք կարծում ենք, որ եթե գործն առնչվում է պատերազմական գործողություններին, ապա պետական տուրքի վճարումից քաղաքացին պետք է ազատվի»,-ասաց Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.