Գագիկ ՄԱՆԱՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՆԵՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկիրն, ըստ էության, խորհրդարանում պահում է ձրիակերների մի ամբողջ բանակ՝ կազմված ավելի քան 130 պատգամավորներից, ինչպես նաև նրանց օգնականներից ու խորհրդականներից, որոնք ոչ մի բանով չեն զբաղվում: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ հանրապետության համար սա շքեղություն է:
Նրա պարզաբանմամբ՝ իր ղեկավարած կազմակերպությունը մշակում է կառավարման այնպիսի մոդել, որը կփոխարինի խորհրդարանին, և այդ աշխատանքները մոտ ժամանակում կավարտվեն:
Մանասյանը նաև Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ սերտ համագործակցության կոչ արեց: «Շատ կարևոր է տարածաշրջանում մեր միակ քրիստոնյա հարևան Վրաստանի հետ հարաբերությունների, այդ թվում տրանսպորտային կապերի լուրջ նրուժի օգտագործումը»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր բացումը նոր հնարավորություններ կստեղծի և լուրջ այլընտրանք կդառնա Ադրբեջանով ճանապարհին: «Մենք նախաձեռնել ենք Հայ-վրացական մշակութային գերծիչների ասոցիացիայի ստեղծում: Մտածում ենք նաև առանց սահմանների սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների հարթակ ստեղծելու մասին»,- շեշտեց նա:
Մանասյանի համոզմամբ՝ հայրենիքի փրկությունը կախված է մտավորականներից, և հիմա կատարվում են ունեցած ռեսուրսների գույքագրման աշխատանքներ: «Այս 30 տարում ժողովուրդը հեռացել է մտավորականներից և հակառակը: Հայաստանում չկա մտավորականության այնպիսի ներկայացուցիչ, ում խոսքն անհապաղորեն կազդեր հանրության վրա: Անհրաժեշտ է վերականգնել մտավորականության հեղինակությունն ու դերը: Արժեքների հոգևոր համակարգից անցումը առևտրական և վաշխառուական հարաբերություններին հանրության մեջ սկսվել է անկախություն ձեռք բերելուց հետո 1-2 տարի անց: Մենք չենք օգտագործում մեր մտավոր ռեսուրսը: Մտավորականությունը չեզոք է նաև այն պատճառով, որ նրա կարծիքի հանրային պահանջ չկա, այս պատճառով այն փաստացի դադարել է կատարել գաղափարների գեներատորի դերը: Բայց մտավորականությունը սկսում է արթնանալ: Եվ պոտեք է հուսալ, որ դա հետևողական բնույթ կկրի»,- ամփոփեց Գագիկ Մանասյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.