Աղասի ԵՆՈՔՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է՝ ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը և հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում՝ շարունակվող դավաճանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Նոյեմբերի 9-ի թուղթը և այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության և այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի՝ չգիտեինք, մեկը ասի՝ Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի`Աննան այնտեղ չէր, և այլն։
Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության։ Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն իր զորքերին հանելու և ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, և կարելի է համարել՝ պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանական է։
Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ զորքերը հաներ Զանգելանից և Կուբաթլիից․ դիրքերի վերաբերյալ կար նոյեմբերի 9-ի թուղթը և արդեն ռուսական զորքերը մտել էին ռեգիոն։ Ոչ ոք չէր կարող ստիպել, որ սկսի սահմանների դեմարկացիա կոնկրետ կոորդինատներով և Գորիս-Կապան ճանապարհը թշնամու հսկողության տակ մտցներ: Եթե նա առանց ստիպելու գնացել է այդ զիջումներին, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։
Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ գերիների հարցը մտցներ բանակցությունների մեջ․ դա քաղաքական հարց չի կարող լինել, դա հումանիտար հարց է և կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով և հումանիտար կազմակերպությունների կողմից։ Առավել ևս ոչ ոք չէր կարող ստիպել, որ այս հարցը դարձնելով քննարկման լծակ, և այստեղ ոչնչի չհասնելով, նա զիջի Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ թյուրքական աշխարհի համար կենսական Մեղրիի միջանցքը, ըստ էության, ոչնչի դիմաց։ Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։
Ու քանի որ տրամաբանությունը պարզ չէ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել։ Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ։ Այդ թվում են, պայմանական ասած, «Նիկոլ դավաճան» ասելը արգելող օրենքը, տելեգրամ-ալիքներին հղումները արգելող օրենքը, և վերջապես՝ Սյունիքի հարցով նոր «Արծրուն» է նշանակվել՝ այսուհետև այս մարզի ինֆորմացիան պետք է ճշտել ԱԱԾ-ի հետ։
Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.