Последние новости

Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացավ. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ։ Նիստերի դահլիճ շտապօգնություն հրավիրվեց։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե Խաչատուրովը կարո՞ղ է մասնակցել նիստին, ինչին ի պատասխան Խաչատուրովը նշեց.

«Զարկերակային ճնշում ունեմ, չգիտեմ»։

Դատավորը որոշեց հետաձգել նիստը։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ