Վազգեն Մանուկյան․ Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենակարևորը ԼՂ հարցն էր
Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարևոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք առաջ էինք գնում, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ ուզում ենք Արցախն ունենա անկախություն և ինչ-որ ճանապարհով միացված լինի Հայաստանին: Բանակցություններում հենց այդ հարցն էր: Ամենաբարդ հարցը հենց անկախությունն է, որովհետև Ադրբեջանը ոչ մի կերպ դրան չէր համաձայնվում:
Դրա համար արդեն Կազանում հարցը դրվում էր, որ անորոշ ժամանակով հետաձգել: Այսինքն Քելբաջարը, Լաչինն ու Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այդ ճանապարհին լուծումներ կային, ափսոս, որ այդ ճանապարհով չգնացինք, այլ քարուքանդ արեցինք ամբողջ բանակցային գործընթացը»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե դուք գաք իշխանության, Վազգեն Մանուկյանը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը երեք հզոր պետությունների ներկայացուցիչներով և համաշխարհային կարծիքով բաղկացած էր երկու հարցից. Մեկը Ադրբեջանի տարածքների վերադարձն էր, մյուսը ինքնորոշման հարցն էր: Երբ Ադրբեջանը պատերազմում պարտվեց, ինքը չըկճվեց, շարունակեց բանակցությունները, իսկ վերջում պատերազմով լուծեց այդ հարցը: Բայց հարցը դեռ չի լուծված, միջազգային հանրությունը համարում է, որ Արցախի ինքնորոշման հարցը գոյություն ունի: Պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փձաստաղթղի մեջ նշվում է, որ Արցախը ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ: Դա նշանակում է հարցի լուծումը առջևում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, երկու բանից է կախված, մեկը, թե Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը, գեոպոլիտիկ հարաբերություններն են այս տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձևավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները, և բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ: Ես կարծում եմ՝ դա հեռանկար ունի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.