Последние новости

Վազգեն Մանուկյան. Արմեն Գրիգորյանը սուտ է ասում

«Երբ մենք հաղթեցինք պատերազմում, Ադրբեջանը չընկճվեց, չասեց՝ ամեն ինչ կորած է, մեր ձեռքից ամեն ինչ վերցրել են։ Շարունակեց բանակցությունները, ինչ-որ չափով լուծեց հարցը։ Բայց հարցը դեռ լուծված չէ, միջազգային հանրությունը նշում է՝ Արցախի ինքնորոշման հարց գոյություն ունի»,-Ազատության հրապարակում քաղաքացիների ու լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, այսօր հայկական կողմը պետք է բարձրացնի ու առաջ տանի Արցախի ինքնորոշման հարցը։

«Իսկ դա կախված է այն բանից, թե ինչքան հզոր կլինի Հայաստանը, հաշվի կնստե՞ն նրա հետ, իսկ հաջորդը գեոպոլիտիկ հարաբերություններն են։ Բայց ակնհայտ է, որ ինչ իշխանություն էլ հաստատվի, այն առաջին հերթին պետք է ամրապնդի Հայաստանի սահմանները, և ոչ թե GPS-ով սահմաններ գծի»,- նշեց նա։

Լրագրողներից մեկը Վազգեն Մանուկյանին ասաց՝ այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո խոստումներ է տրվել Ադրբեջանին, ինչին Մանուկյան արձագանքեց՝ սուտ է ասում։

«Ադրբեջանը 2016-ին սկսեց նահանջել, և նրանք ուզեցին կանգնեցնել պատերազմը։ Իրենք դա համարեցին անհաջող փորձ։ Դրանից հետո Հայաստանը բանակցային պրոցեսում ստացավ առավելություն՝ Սանկտ-Պետերբուրգի, Վիեննայի պահմանավորվածությունները։ Այնպես, որ սուտ է։ Անկեղծ ասած, հոգնել եմ իշխանության ստերը մեկնաբանելուց։ Դրանք նախատեսված են այն մարդկանց համար, որոնք չունեն կամ ինֆորմացիա, կամ տրամաբանություն, որ կարողանան դատողություններ անել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ»։

Մանուկյանի խոսքով, Գրիգորյանը եթե հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը խոստում է տվել, ուրեմն պետք է ապացուցի, տեղեկացնում է Panorama.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ