Արցախի ԱԳՆ․ Արցախ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ
Արցախ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ ի պատասխան «Արցախպրես» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջերս սոցիալական տարբեր հարթակներում և մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, և այն մասին, որ մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են ռուս խաղաղապահները՝ իբրև թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված։
«Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։
Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի»,- ասել է Ներսիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".
-
2025-07-12 12:29
Арест полковника запаса Миграна Махсудяна был предсказуем, потому что власти пытались разными способами вывести из игры препятствия, мешавшие процессу так называемой демаркации, стартовавшей еще в прошлом году. Об этом написал в соцсетях депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-07-12 12:26
«Как передает наш источник в правительстве, у премьер-министра Пашиняна уже несколько дней проводятся совещания, «ломают голову» над продлением ареста Самвела Карапетяна. Об этом пишет «Паст».
-
2025-07-12 12:26
Старший советник верховного лидера Ирана Али Лариджани подтвердил получение сообщений из США о возобновлении переговоров по ядерной программе, заявив, что Тегеран изучает их, сообщает Press TV.