Последние новости

206 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 169 597

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 206-ով և դարձել 169 597։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 173 մարդ (+72), կատարվել է 691 146 թեստավորում (+3 431), առողջացել են վարակվածներից 161 476-ը (+128)։ Գրանցվել է մահվան 3 155 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է մեկով ու դարձել 793, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ