Последние новости

Խնձորեսկն ու Քարահունջն էլ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ և Քարահունջ համայնքներն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն սահմանամերձ բնակավայրերի ցանկում։

«Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 39 բնակավայրեր ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, քանի որ հաշվառվել է սահմանից մինչև բնակելի տուն տարածքը։ Խնձորեսկը և Քարահունջը չեն ներառվել ցանկում, քանի որ այդ տարածությունը չափանիշներից ավելի մեծ էր։ Սակայն տարբեր արձագանքներ լսեցինք, հասկացանք, որ այդ գյուղերի հողատարածքներն են սահմանին մոտ, այսպիսով այժմ քննարկում ենք այդ գյուղերը ցանկում ներառելու հարցը», - ասաց նախարարը։

Նախարարությունը քննարկում է նաև Ակներ և Վերնիշեն համայքների ներառումը ցանկում։ Այդ դեպքում այս համայքները նույնպես սոցիալական աջակցություն կստանան կառավարությունից։

Արձագանքելով Կապան քաղաքը սահմանամերձ բնակավայր ճանաչելու հարցին՝ նախարարն ասաց, որ ցանկում ներառվել են բացառապես գյուղական բնակավայրերը, իսկ Կապանը քաղաք է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ