Էդգար Ղազարյան․ Արցախն այլևս հայկական չէ
Պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, որովհետև եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգներ, ապա ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ին Արայիկ Հարությունյանը ուղղաթիռով տեղափոխվելու էր Բաքու, որտեղ նստացնելու էին տեսախցիկների առջև, որ նա այնտեղից ուղերձով դիմի Արցախի ժողովրդին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Ակնհայտ էր, որ Ադրբեջանը տոտալ վերահսկողություն էր հաստատելու Արցախի տարածքի նկատմամբ: Այդ դեպքում ռուսական խաղաղապահներ չէին լինելու Արցախում: Իսկ ռուսական խաղաղապահներ բոլոր դեպքերում պետք է լինեին Արցախում, դա Ռուսաստանի շատ շուտվա ցանկությունն էր: Դա կլիներ այն դեպքում, եթե նոյեմբերի 9-ին պատերազմը կանգներ և այդ օրը պատերազմը կանգնեցվել է ՌԴ-ի կողմից:
Դա է պատճառը, որ մենք Արցախի նկատմամբ այլևս վերահսկողություն չունենք, Արցախն այլևս հայկական չէ: Արցախի գերակշիռ մասը մեր իշխանությունները հանձնել են ադրբեջանցիներին, մի փոքր տարածք ռուսները կարողացել են փրկել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».